Marine Aghajanyan

Welcome !

Month: January, 2014

ՀՀ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, 2013 թ. նախագահական ընտրությունների թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը հայ քաղաքական գործիչ լինելուց բացի, եղել է նաև ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարարը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ և Բարևի հեղափոխության առաջնորդ:
1985-89թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար:
Այս ամենին, իհարկե, պրն. Հովհաննիսյանը հասել է իր աշխատասիրության շնորհիվ` արժանանալով հայ ժողովրդի վստահությանը և հարգանքին:
2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց իր նախագահական թեկնածությունը`հանդես գալով որպես ընդդիմություն: Նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները իրականացնում են քարոզարշավ, որի ժամանակ ընտրազանգվածին են ներկայացնում իրենց ծրագրերը: Պրն. Հովհաննիսյանն իր քարոզարշավը սկսեց մայրաքաղաք Երևանից` նախ իրականացնելով մեծ հանրահավաք, որի նպատակն էր իր շուրջը համախմբել իր համախոհներին, այնուհետև այցելեց Երևանի բոլոր վարչական շրջաններ և հանդիպելց բնակչությանը: Թեկնածուն այնուհետև եղավ ՀՀ մարզերում:
Նախագահի թեկնածուն քարոզարշավի համար ուներ երկու կարգախոս. «Հնարավոր է» և «Մեկ անգամ եւ միասին»:
«Հնարավոր է» կարգախոսը մարդկանց հնարավորություն է տալիս ավելի լայն և վառ պատկերացնել այն Հայաստանը, որը հնարավոր է ստեղծել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Նախագահի թեկնածուն իր ելույթներում չի փնովել մյուս նախագահական թեկնածուներին, նշելով. «Պայքար է գնալու Հայաստանի ժողովրդի և իշխանության միջև, ոչ թե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, կամ այլ թեկնածուի միջև» http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/77414#sthash.ju4h9JNV.dpuf
Սա խոսում է այն մասին, որ թեկնածուն հարգանքով է վերաբերում իր մրցակիցներին, ի տարբերություն այլ թեկնածուների, ովքեր իրենց ելույթը սկսում են այլ թեկնածուների հասցեին վիրավորական խոսքեր ասելուց: Սա մի ժեստ էր, որով թեկնածուն իր կողմը գրավեց քաղաքակիրթ հասարակությանը, որն այնքան կուշտ էր միմյանց հասցեին հնչեցված հերյուրանքներից: Նա, իր քարոզարշավի հիմնական ելույթներից բացի, զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանության, ընտրակեղծիքի դեմ պայքարով` իր կողմը քաշելով հասարակության այն խավին, ովքեր չեն վաճառում իրենց ձայնը և կողմնակից են անաչառ և արդար ընտրություններին:
Նա իր քարոզարշավում հիմնականում շեշտը դրել էր հասարակությանը համոզելու վրա, այլ ոչ թե ստիպելու, կաշառելու կամ սպառնալու: Թեկնածուն միակն էր, ով փողոց էր դուրս գալիս առանց թիկնազորի, զրուցում մարդկանց հետ, գնում վարսավիրանոց հասարակ մարդկանց նման, ինչպես նաև օգտվում հասարակական տրանսպորտից: Սա նշանակում էր, որ, ճնայած այն փաստին, որ նա հանդիսանում է ՀՀ գործող նախագահի հիմնական մրցակիցը, իրեն երբեք չի տարանջատում հասարակ քաղաքացիներից` իրեն համարելով նրանցից մեկը: Իր ելույթներում նա նշել է. «միասին գտնվում ենք պայքարի հերթական և արտահերթ հանգրվանում»: http://www.ilur.am/news/view/7063.html#sthash.PDPPkEcg.dpuf
Այս ընթացքում նրան միացան ՀՀ սիրված երգիչներ Հարութ Փամբուկչյանը և Ռուբեն Հախվերդյանը, ովքեր իրենց <> երգով սատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: http://www.youtube.com/watch?v=903w0kcgWN8
Քարոզարշավների ժամանակ շատ կարևոր է հեղինակություն և ճանաչում վայելող անձանց միանալը: Սա ցույց է տալիս, որ եթե հայտնի և հեղինակավոր մարդիկ են նրան վստահում, ապա մենք, հասարակ քաղաքացիներս, պետք է միանշանակ վստահենք և գնանք նրա հետևից:
Նրա ընտանիքը և անձնական կյանքը ևս կարևոր նշանակություն ունեն: Նախագահի թեկնածուն ամուսնացած է, ունի հինգ երեխա, որոնց անվանակոչել է միայն հայկական անուններով: Կնոջ հետ համատեղ ուժերով ստեղծել են «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է անօթևան և ծնողազուրկ երեխաներին, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցողներին:
Նրա` բարեգործությամբ զբաղվելը խոսում է այն կարծրատիպի մասին, որ եթե բարեգործ է, ուրեմն խղճով մարդ է, շատ եկամուտ ունի, որն էլ նրան օգնում է իր կողմը գրավել այն ընտրազանգվածին, ով ունի սոցաիալական խնդիրներ, ծնողազուրկ է կամ ունի հատուկ կարիքներ:
Քարոզարշավի իրակացման ժամանակ նախագահի թեկնածուի քարոզարշավի կազմակերպիչներն օգտվել էին հեղինակության սկզբունքից, կարծրատիպերն օգտագրծել էին ի օգուտ թեկնածուի, նրա համար ստեղծել էին այնպիսի կերպար, որի կարիքն ունի հասարակ քաղաքացին, այսինքն` նա մոտ է ժողովրդին, կիսում է նրանց սոցիալական ծանր պայմանները, սատարում նրանց, հասկանում, քայլում նրանց հետ, օգտվում միևնույն տրանսպորտից և ծառայություններից: Նրանից ստացել էին հավաքական կերպար, Ազգի նվիրյալ որդի, ով եկել է Հայաստանն ազատագրելու և նոր իշխանություն հաստատելու, բայց ոչ թե ժողովրդի ձայների շնորհիվ, այլ ժողովրդի հետ միասին:
Ակնհայտ է, որ հիմնականում կիրառվել է գաղտնի ներազդումը` ներառելով վերը նշված այն բոլոր հանգամանքները, որոնք տանում էին մի նպատակի` հասնել հաղթանակի:
Հիմնական մեթոդ էր ընտրված համոզումը, երկխոսությունը գերակշռում էր, ինչը եզակի դեպք էր նախագահական քարոզարշավում:

Փաստարկում և թեզիս

Փաստարկումը բացահայտ կամ ոչ բացահայտ երկխոսության ձևով իրականացվող կշռադատություն է, որի ընթացքում առաջադրվում է որևէ դրույթ, ապացուցվում է այդ դրույթը, հերքվում է ընդդիմախոսի հակափաստարկները, արժեքավորվում է առաջադրված դրույթը որպես գործողության ծրագիր, ստեղծվում է համոզմունք թեզիսի ճշմարտության և գործողության ծրագրի նպատակահարմարության վերաբերյալ` ցանկանալով դարձնել ունկնդրին, ինչպես նաև ընդդմիախոսին և բանավիճողին փաստարկողի համախոհը կամ առաջադրված ծրագրի իրականացման համամասնակիցը:
Փաստարկումը բաղկացած է տրամաբանական, հոգեբանական, հռետորական, արժեքային, պրագմատիկական և այլ գործոններից:

Փաստարկման առաջին քայլը փաստարկման հիմնադրույթի հստակ ձևակերպումն է, որն այն դրույթն է, որի ճշմարտությունը և նախընտրելիությունը փաստարկողը ցանկանում է դարձնել ունկնդրի համոզմունքը: Այդ նպատակին հասնելու համար համոզողն օգտվում է մի շարք դրույթներից ,որոնք անվանվում են հիմնադրույթներ: Այս հիմնադրույթներից ամենագլխավորը կոչվում է փաստարկման գլխավոր թեզ:

Փաստարկման հիմնավորումն այն մեթոդաբանական գործողությունն է, որի միջոցով հիմնավորվում են հավասարարժեք ճշմարիտ դրույթները:
Համոզումն այն հոգեբանական տարրն է, որի միջոցով լսարանի մոտ ստեղծվում է հավցատ փաստարկողի նկատմանբ:

Փաստարկման ձևերը երկուսն են` ներքին և արտաքին: Փաստարկման արտաքին ձևը փաստարկման բովանդակության արտահայումն է, որը ևս կարող է դրսևորվել բացահայտորեն և ոչ բացահայտորեն: Փաստարկման ներքին ձևը փաստարկման բաղադրամասերի, բաղկացուցիչ տարրերի շաղկապումն է:
Փաստարկման գործընթացում ծիստ կարևոր դեր է խաղում բացահայտ և ոչ բացահայտ փաստարկների փոխհարաբերությունը:

• Փաստարկման գործոններ. Ապացուցում և հերքում


Ապացուցել
որևէ դրույթ նշանակում է հաստատել այդ դրույթի ճշմարտությունը, նրա համապատասխանությունը առարկաների փաստական վիճակին և իրողությանը: Ապացուցումը բաղկացած է թեզիսից և հիմքերից:

Թեզիսը այն դրույթն է կամ դատողությունը, որի ճշմարտությունը պետք է հաստատել:

Հիմքերը այն դատողություններն են, որոնք հաստատում են թեզիսի ճշմարտությունը, և որոնցից բխում է թեզիսի ապացուցված լինելը:
Ապացուցման ձևը թեզիսի ճշմարությունը հիմքերի ճշմարտությամբ հաստատելու եղանակն է: Ապացուցումն ընդունվում է դեդուկտիվ կամ ինդուկտիվ մտահանգման ձև:

• Ապացուցման տեսակները

Ապացուցումը լինում է երկու ձևի` ուղղակի և անուղղակի ապացուցում:
Ուղղակի ապացուցման դեքպում թեզիսի ճշմարտությունը ուղղակիորեն բխում է հիմքերի ճշմարտությունից:
Օրինակ` Ես երջանիկ եմ, քանի որ ինձ շրջապատում են այն մարդիկ, ովքեր սիրելի են ինձ, ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է` զգալու կատարյալ երջանկությունը:

Ես երջանիկ եմ արտահայտությունը հանդիսանում է թեզիսը, որի ապացուցման համար բերվում են մի շարք փաստեր որոշակի իրողությունների, արժեքների մասին, որոնք անմիջականորեն հաստատում են թեզիսի ճշմարտությունը:

Անուղղակի ապացուցման թեզիսի ճշմարտությունը բխում է հիմքերի ճշմարտությունից` միջնորդավորված ձևով կամ կողմնակի ճանապարհով:

Հակասող ենթադրությամբ ապացուցումը կիրառվում է մի շարք դեպքերում, երբ այլ կերպ հնարավոր չէ թեզիսն ապացուցել, երբ այս եղանակով ապացուցումն ավելի հեշտ է և հստակ, քան այլ եղանակով:
Բաժանարար ապացուցումն այն անուղղակի ապացուցումն է, որի դեպքում ձևակերպվում են բոլոր հնարավոր ենթադրությունները թեզիսի վերաբերյալ և թեզիսից բացի ժխտվում են բոլոր ենթադրությունները, իսկ թեզիսը դառնում է միակ ենթադրությունը և համարվում ապացուցված:

Ադրբեջանը Հայաստանի մասին

Затем глава Азербайджанского государства и генеральный секретарь Альянса ответили на вопросы журналистов.
Агентство «Франс Пресс»: Господин Расмуссен, после помилования Рамиля Сафарова президент Серж Саргсян, выступая на заседании совета безопасности Армении, заявил: «Пусть Азербайджан пеняет на себя». Затем армянская террористическая организация ASALA выступила с угрозами в адрес граждан Азербайджана. Как вы, генеральный секретарь НАТО, относитесь к заявлениям президента Армении с призывами к террору?
Генеральный секретарь НАТО Андерс Фог РАСМУССЕН: Естественно, союзники по НАТО осуждают терроризм во всех его формах. Мы обращаемся ко всем ответственным политическим лидерам, чтобы они воздерживались от поощрения терроризма. Что касается местной, региональной ситуации, то существует большая необходимость в снижении напряженности, стимулировании сотрудничества и мира. Я очень обеспокоен положением. Мы надеемся увидеть мирное урегулирование нагорно-карабахского конфликта. Свою позицию по нагорно-карабахскому конфликту НАТО выразило на Чикагском саммите организации. НАТО не является организацией, напрямую участвующей в поисках урегулирования этого конфликта, и поддерживает Минский процесс. Основываясь на этом, мы надеемся увидеть мирное урегулирование конфликта.
Президент Азербайджана Ильхам АЛИЕВ: Позвольте и мне добавить несколько слов. Я хотел бы сказать по вопросу Рамиля Сафарова. В ответ на реакции отмечаю, что решение, касающееся Рамиля Сафарова, было принято в соответствии с Европейской конвенцией и его помилование Распоряжением Президента соответствует Конституции Азербайджана. Поэтому с общей точки зрения ситуация совершенно ясна. Те, кто пытаются обвинить Азербайджан в нарушении конвенции, либо не знают реальности, либо же стремятся ввести общественное мнение в заблуждение. Также хочу отметить, что Армения не должна использовать это как повод для нанесения ущерба мирному процессу с Азербайджаном. Азербайджан привержен мирному урегулированию армяно-азербайджанского, нагорно-карабахского конфликта на основе норм международного права. Заявление, сделанное президентами стран-сопредседателей Минской группы, нас очень воодушевило. В этом заявлении говорилось, что статус-кво неприемлем. Этот статус-кво должен быть изменен. Армения пытается сохранить статус-кво.
Состоявшаяся в июле прошлого года в Казани встреча была последней попыткой найти мирное решение вопроса. В настоящее время мирный процесс находится в состоянии застоя. Думаю, что международная общественность и, прежде всего, Минская группа не должны позволить Армении использовать это в качестве повода и полностью «заморозить» переговоры.
Что касается вопроса Рамиля Сафарова, то еще раз хочу заявить, что решение было принято в соответствии с нормами и правилами международного права. Я просто хочу напомнить армянам. Человек, совершивший в 2001 году в аэропорту Орли во Франции террористический акт, приведший к гибели граждан европейских стран и Америки, был экстрадирован из Франции в Армению. Несмотря на то, что он не был гражданином Армении, президент Армении помиловал его. Я не хотел бы проводить параллель между террористом и нашим офицером. Но наш офицер уже отбыл 9 лет ареста. Он был наказан, а решение о его помиловании является правильным с правовой точки зрения. Это решение, принятое Президентом, и это правильное решение. Азербайджан вернул на родину своего офицера.
Телевидение «Азад Азербайджан»: Господин генеральный секретарь, как вам известно, азербайджанские земли, включая и Нагорный Карабах, почти 20 лет находятся под оккупацией Армении. Этот конфликт привел к разрушению азербайджанских сел и городов. Более одного миллиона наших граждан все еще находятся в положении беженцев и вынужденных переселенцев. Тем не менее, ведущиеся в рамках ОБСЕ переговоры по мирному урегулированию армяно-азербайджанского, нагорно-карабахского конфликта, как видно, пока не дали желаемого результата. Какой вклад может внести НАТО в справедливое урегулирование конфликта?
Генеральный секретарь Андерс Фог РАСМУССЕН: Как я уже отметил в предыдущем ответе, НАТО, как организация, не участвует напрямую в поисках путей урегулирования нагорно-карабахского конфликта. Мы поддерживаем процесс, который проводит Минская группа, поставившая перед собой целью урегулировать мирным путем столь сложный конфликт. Мы открыто заявили нашу позицию в декларации Чикагского саммита. Мы стремимся поощрять снижение напряженности, сотрудничество и мир в регионе.
Президент Ильхам АЛИЕВ: Пользуясь случаем, я также хочу поблагодарить за занятую НАТО позицию. Как я отметил ранее, она была отражена в документах, принятых на Чикагском и предыдущих саммитах. Мы высоко ценим эту позицию. Еще раз хочу отметить, что скорейшее урегулирование армяно-азербайджанского конфликта – это вопрос, который служит интересам всех стран. Это в интересах Азербайджана, так как это позволит нам возвратить людей, пострадавших от оккупации, к их родным очагам. Это в интересах Армении, так как снижение напряженности и нормализация отношений между соседями послужит их интересам. Поэтому мы надеемся на то, что позиция Армении изменится, что в целях поиска урегулирования конфликта они как можно скорее возобновят процесс активных и конструктивных переговоров с Азербайджаном.
http://ru.president.az/articles/5845

Հարցազրույցին, որին մասնկացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասսումենը, նախագահ Ալիևը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, թե ինչպես է նա վերաբերում այն հարցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո ՀՀ Անվտանգության խորհրդում հայտարարել է «Թող Ադրբեջանն ինքն իրեն մեղադրի», բացի այդ, ԱՍԱԼԱ հայկական կազմակերպությունը սպառնալիքներ է հղել Ադրբեջանի քաղաքացու` Ռ. Սաֆարովի հասցեին: Եվ, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, ինչպես կբացատրի Հայաստանի կողմից իրականացվող տեռորին:
Հարցին ի պատասխան քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է բոլոր տեսակի տեռորներին և փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծում ստանա խաղաղ ճանապարհով:
Հ. Ալիևը իր ելույթում անդրադարձել է Ռ. Սաֆարովի` ներում ստանալու որոշմանըէ նշելով, որ դա որոշել է Եվրոպական Կոնվենցիան, իսկ նրանք, ովքեր մեղադրում են նրան, կամ իրականությանը լավ տեղյակ չեն, կամ էլ հասարակության կարծիքի հետ հաշվի չեն նստում: Նա նաև մեղադրել է Հայաստանին, որ Հայաստանը փորձում է դա առիթ դարձնել` խանգարելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին:
Նույն հարցազրույցին ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը հարց է ուղղել քարտուղարին` ասելով, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է` օկկուպացված ՀՀ-ի կողմից, և մեն միլլիոնից ավելի ադրբեջանցիներ դարձել են փախստական:Կարող է արդյոք ՆԱՏՕ-ն միջամտել կոնֆլիկտի լուծմանը, քանի որ Մինսկի խումբը դեռ ոչ մի ցանկալի արդյունքի չի հասել:Հարցին քարտուղարը պատասխանել է հակիրճ` նշելով, որ ՆԱՏՕ-ն իրավասու չէ միջամտելու այս հարցին:

Ելույթը նախատեսված էր միջազգային լսարանի համար: Սաֆարովյան դեպքերից հետո Ադրբեջանը միջազգային սանդղակում մի քանի քայլ ներքև իջավ` կամա, թե ակամա ապացուցելով այն կարծրատիպը, որը դեռ մնացել էր հայերի շրջանում.այն է` «Ադրբեջանցի` մարդասպասպան, արնախում, անխիղճ, դաժան, որ ընդունակ է կացնով սպանել քնած հայ սպային խաղաղասիրական վերապատրաստման ժամանակ միայն այն պատճառով, որ նա հայ է:
Սա լավագույն առիթն էր Ադրբեջանի համար` արդարանալու միջազգային հանրության առջև և փորձելու մաքրել իր անունը, որի վրա թարմ է դեռ հայի արյունը:
Ադրբեջանի նախագահը հայերի սպառնալիքներն ընկալում է որպես տեռոր` ուղղված իր ազդի ներկայացուցչին, հաշվի չառնելով մարդասպանին հերոսացնելու հանգամանքը:
Նա իր խոսքերում փորձում է արդարանալ` հայտարարելով, միայն Հայաստանի մեղքով է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման գործընթացը մտել է փակուղի:
Սա բացասական և փայլող յուրահատուկ քարոզչության ձև է, քանի որ նա ունի հստակ նպատակ` արդարացնելու և մաքրելու իր պետության անունը, և բացասական է, քանի որ չի համապատասխանում իրականությանը, որը հայտնի է թե միջազգային հանրությանը, թե Հարավային Կովկասին:
Իսկ լրագրողի ելույթը և հարցը ուղղված են թե ադրբեջանական, թե հայկական և թե միջազգային լսարաններին, քանի որ նա իր խոսքում նշում է Ղարաբաղի ադրբեջանական տարածք լինելու և ՀՀ-ի կողմից օկկուպացված լինելու մասին:
Այս ելույթը ևս բացասական քարոզչություն է այն մասին, որ հայերը գրավել են ադրբեջանական տարածքները:

Азербайджан выразил официальный протест против вступления Армении в Таможенный союз

http://www.trend.az/news/politics/2225775.html
Азербайджан выражает официальный протест против вступления Армении в Таможенный союз до тех пор, пока эта страна не выведет свои ВС с оккупированных азербайджанских территорий и не будет восстановлена территориальная целостность Азербайджана. Об этом Trend сказал в пятницу завотделом по общественно-политическим вопросам Администрации Президента Азербайджана Али Гасанов.
По его мнению, вступление Армении в качестве страны, оккупировавшей Нагорный Карабах и семь прилегающих районов, в какой-либо союз или объединение, противоречит принципам международного права.
“Общеизвестно, что в соответствующих резолюциях и решениях ООН, ОБСЕ и других авторитетных международных организаций закреплен факт оккупации Арменией территорий Азербайджана и однозначно выдвинуто требование об освобождении территорий, оккупированных страной-агрессором. Поэтому вступление Армении в Таможенный союз или другую подобную структуру возможно только после освобождения оккупированных азербайджанских земель”, – сказал Гасанов.
В противном случае, по мнению завотделом, в момент вхождения в какой-либо союз территория и границы Армении вступают в противоречие с международной юрисдикцией за счет нарушения территориальной целостности Азербайджана.
“Это государство либо должно официально признать претензии на оккупированные территории, и структуры, в которые оно входит, должны принять это, или же оно должно вернуть эти земли и с, с территориями, утвержденными в рамках ООН, членом новых союзов”, – сказал Гасанов.
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն իր պաշտոնական բողոքն է հայտնել այն մասին, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային Միությանը` մեկնաբանելով, որ կամ ՀՀ-ն պաշտոնապես ընդունում է ադրբեջանական տարածքի օկկուպացման մասին, կամ հետ է վերադարձնում Ադրբեջանին պատկանող տարածքները:
Նրա հայտարարությունը բացասական, պարզ և փայլող յուրահատուկ քարոզչություն է, քանի որ նա արտահայտում է իր երկրի բողոքն այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղին դեռ պաշտոնական կարգավիճակ չի տվել և դեռ ցանկանում է միանալ մեկ այլ խորհրդի: Բացասական է, քանի որ հրապարակում է այնպիսի ինֆորմացիա, որը չի համապատասխանում իրականությանը. և որն ուղղված է և հայ և միջազգային լսարանին:

Հայաստան-Ռուսաստան. երկկողմ հարաբերությունները և շահերը

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:
ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեւավորվել է բազմակողմ համագործակցության հսկայական իրավապայմանագրային դաշտ, ինչը վստահելի հիմք է հանդիսանում ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ամրապնդվել է 1997թ. օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրով, որը ուժի մեջ է մտել 1998թ. նոյեմբերին:
Երեւանում է գտնվում ՌԴ դեսպանությունը,որը գործում է 1992 թվականից, իսկ ՀՀ դեսպանությունը Մոսկվայում` 1994 թվականից:
Հյուպատոսություններ են բացվել նաև 2001թ. բացվել նաև Սանկտ Պետերբուրգում և Սոչիում, իսկ Գյումրիում գտնվում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: ՌԴ-ի տարբեր քաղաքներում, մասնավորապես` Վոլգոգրադում, Կալինինգրադում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Պերմում գործում են ՀՀ պատվո հյուպատոսներ:
Այս ընթացքում իրականացվել են մի շարք կարևոր այցեր, որոնց շրջանակներում քննարկվել են երկու պետությունների համագործակցության, տնտեսության զարգացման և այլ շատ կարևոր հարցեր:
Ստորագրվել են մի շարք կարևոր համաձայնագրեր: Առաջին պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ի եւ ՌԽՖՍՀ-ի միջեւ 1992 թվականին առեւտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին
1991թ. դեկտեմբերի 3-ին Մոսկվայում:
Հաջորդ պայմանագիրը ստորագրվել է փոխադարձ անվտանգության և բարեկամոթյան մասին 1991թ-ի. դեկտեմբերի 29-ին, Մոսկվայում:
Երկու պետությունների միջև կնքվել են համաձայնագրեր ազատ առևտրի գոտու, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության, ինչպես նաև մշակույթին առնչվող հարցերի վերաբերյալ:
1992 թ-ի օգոստոսին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր երկու պետությունների միջև ՀՀ-ի տարածքում ՌԴ-ի զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին
Կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների եւ Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի եւ ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների եւ լիազորությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2000թ. մարտի 16-ին Մոսկվայում:
Մեկ այլ կարևոր համաձայնագիր է ստորագրվել 2000թ-ին. Մոսկվայում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվության միջոցների թղթակիցների եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների թղթակիցների կարգավիճակի մասին:
Համաձայնագրեր են ստորագրվել գրեթե բոլոր բնագավառներում` ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին, տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին,
առողջապահության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջեւ բժիշկագիտության եւ առողջապահության ոլորտում համագործակցության մասին,
ռազմական օդանավերի` Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում եւ Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների ապահովման ժամանակ օդային տարածքի օգտագործման եւ օդային երթեւեկության կառավարման ռազմական մարմինների միջեւ փոխգործողության կարգի մասին, համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին, Ռուսաստանի Դաշնության զինվորական կազմավորումների Հայաստանի Հանրապետության ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման մասին, ռազմական բժշկության բնագավառում համագործակցության մասին
2001 թ. մայիսի 24, ք. Երեւան. երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին, զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին,
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջեւ հիգիենիկ եզրակացությունների (սերտիֆիկատների) փոխադարձաբար ճանաչման մասին:
Երկու երկրները, ըստ ստորագրած համաձայնագրի, գտնվում են ազատ առևտրի գոտում: Առեւտրատնտեսական կապերի հագեցվածության ցուցանիշ է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կայուն աշխատանքը, որը մինչ այժմ անցկացրել է 14 նիստ:

2011թ. հոկտեմբերին ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:
2012թ. հոկտեմբերին ընդունվել է «Մինչև 2020 թվականը ՀՀ և ՌԴ միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»:

Հաջող է զարգանում ներդրումային համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: 1988-2012թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում Ռուսաստանի ներդրումների ծավալը կազմել է 2901.0 մլն. ամերիկյան դոլար:
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են`վառելիքաէներգետիկ ռեսուրսները, գյուղատնտեսական ապրանքները, սարքավորումները եւ մեխանիզմները, տրանսպորտի ու կապի միջոցները, չմշակված ադամանդները, փայտանյութը, թանկարժեք քարերը, քիմիական արտադրությունը, իսկ արտահանվող ապրանքներն են`գունավոր մետաղների հանքանյութ, թանկարժեք քարեր, գունավոր մետաղներ, քիմիական արտադրություն, պարենային և գյուղատնտեսական ապրանքներ:
2012 թ. օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ կատարվել է Հայաստանի` մաքսային միությունն անդամակցելու առաջին քայլը:Այդ օրը երկու նախագահները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` Մաքսային Միությանը միանալու հնարավորությունները պարզելու համար:
Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանն անդամակցելու ցանկության մասին պաշտոնապես հայտարարել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին:
Նույն թվականի դեկտեմբերի երկուսին պետական այցով ՀՀ ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը ներկա գտնվեց Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի բացման արարողությանը, ինչպես նաև քննարկել են Մաքսային միությանն անդամակցելու մանրամասները:
Փորձագետների մեկնաբանմամբ ՄՄ–ին անդամակցելը բնական գազի սակագնի չփոփոխման երաշխիք է: Հայաստանի դեպքում ամենագլխավոր խնդիրը Վրաստանի տարանցիկ վճարումներն են։ Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա գազի գինը կարող է մնալ 209-210 դոլարի սահմաններում մեկ խորանարդ մետրի դիմաց։ Բելառուսի դեպքում այն կազմում է 190 դոլար, բայց Հայաստանը արժեքի 10 տոկոսը թողնում է Վրաստանում որպես տարանցիկ գումար:
Մաքսային միության շրջանակում փոխգործակցության երկրորդ կարևոր կետը, ըստ փորձագետների, Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացումն է,որն արդիական է այն պատճառով, որ ներդրումների վերադարձի խնդիրներ դրա շահագործման դեպքում չեն դրվում։
ՄՄ միանալու մասին պայմանավորվածությունները ներառում են տնտեսական անվտանգության հարցեր և առանցքային ոլորտներ, ինչպիսիք են` էներգետիկան և տրանսպորտը։ Նախատեսված են աննախադեպ ներդրումներ, ակնկալվում է զբաղվածության աճ։
ՄՄ միանալիս կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի 4 տոկոսանոց աճ է կանխատեսվում` այդ ցուցանիշի կտրուկ ավելացման հնարավորությամբ` հաշվի առնելով նշված գործոնները։
Վերջին ժամանակներս ռուս-հայկական ռազմավարական, գործընկերային փոխհարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չէին: Հայաստանում վրդովմունքով էին ընկալում ռուսական գազի գների բարձրացման լուրը, որը հանգեցրեց շղթայական ռեակցիայի և առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների թանկացման։
Դրան գումարվեցին նաև ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների որոշ չափով ցուցադրական «ջերմացումը», Վ.Վ. Պուտինի աշխատանքային այցը Բաքու, Ադրբեջանի հետ $1 մլրդ-ի հարձակողական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրի կնքումը, հակահայկական տրամադրությունների հրահրումը ռուսական ԶԼՄ-ում՝ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարից հետո, որը 18 մարդու մահվան պատճառ էր դարձել, անորոշությունը գազի թանկացման հետևանքները նվազագույնի հասցնելու համար ռուսական դրամաշնորհի ստացման հարցում և այլն։ Դեռ մեկ տարի առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Հայաստանում հանրահավաքներ և նստացույներ տեղի կունենան ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեմ՝ ռուսական իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու պահանջներով, որի համատեքստում ՀՀ և ՌԴ նախագահները համդիպում կազմակերպեցին:
Սակայն անկախության տարիները ցույց տվեցին, որ հայկական տնտեսությունը եղել և մնում է ռուսական կողմնորոշվածությամբ տնտեսություն, և Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Ելնելով իր տնտեսական և ազգային շահերից՝ միանգամայն օրինաչափ է Հայաստանի շահագրգռվածությունը՝ այսուհետ ևս խորացնել տնտեսական փոխհարաբերություններն իր հիմնական տնտեսական գործընկերոջ հետ։ Հայաստանի միանալը եվրասիական ինտեգրացիոն կառույցին հզոր ազդակ կհաղորդի փոխշահավետ տնտեսական համագործակցությանը2։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ բանակցությունների ընթացքում լուծվել է առնվազն երկու խնդիր. 1. ընդհանուր մաքսային սահմանի և տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրը, քանի որ Հայաստանն ուղղակի սահման չունի Մաքսային միության երկրների հետ, 2. հայկական տնտեսությունում նոր ներդրումների հարցը, որոնց շնորհիվ մոտ ապագայում հայկական տնտեսությունը նոր շունչ և զարգացման նոր ազդակ կստանա։
Փորձագետների կարծիքով և աշխարհաքաղաքականության տեսանկյունից հաջողության առաջին գործոնը կապված է եվրասիական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գաղափարի առաջմղման գործում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման հետ։ Բանն այն է, որ հետխորհրդային տարածքում արդեն երկար ժամանակ մեծ ակտիվություն են ցուցաբերում աշխարհաքաղաքական այլ դերակատարներ՝ փորձելով Ռուսաստանին դուրս մղել ազդեցության ավանդական գոտիներից։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսված էր նոյեմբերին նախաստորագրել Հայաստանի և ԵՄ-ի միջև խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Եթե Հայաստանը հրաժարվեր մասնակցել Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունների նախագծերին, դա կհարվածեր տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերին այն առումով, որ եթե Ռուսաստանի ավանդական դաշնակցին, ինչպիսին է Հայաստանը, չի գրավում եվրասիական ինտեգրման գաղափարը, հազիվ թե աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այդ հայեցակարգը հաջողություն ունենա ավելի լայն համատեքստում։ Ուստի, պատահական չէ, որ տարածաշրջանային և միջազգային հարցերի գծով շատ փորձագետներ նշել են այն փաստը, որ աշխարհաքաղաքական այդ դիմակայությունում Ռուսաստանը հաղթանակած դուրս եկավ Եվրոպայի հանդեպ։
Որոշակի աշխարհաքաղաքական հաջողության երկրորդ գործոնը կապված է ղարաբաղյան կարգավորման հարցի հետ, որտեղ Հայաստանը հասել է առնվազն ստատուս քվոյի պահպանման և իր ռուս գործընկերներից որոշակի երաշխիքներ է ստացավ, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծում տեղ կա նաև Լեռնային Ղարաբաղի համար։
Այսպիսով, Ռուսաստանը հսկայական հանրային կապիտալ ունի Հայաստանում, վերջինի հանրությունն էլ, իր հերթին, ինքնաբավության ոչ պակաս բազա ունի հանձին Ռուսաստանի։ Այս փոխկապվածությունը և փոխկախյալությունը չի կարող կապված չլինել պատճառահետևանքային կապերի իրական քաղաքականության հետ։
Ռուսական գործոնը Հայաստանի և նրա հասարակության համար բավական ծանրակշիռ է, քանի որ Հայաստանի հանրությունը կապված է Ռուսաստանի հետ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ զգալի կապերով։ Դրանք այնքան նշանակալի են, որ դժվար է հաշվի չնստել դրանց գոյության հետ։ Մյուս կողմից՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանի երիտասարդությունը նույնպես պակաս կապված չէ Ռուսաստանի հետ, քան ավագ սերունդը, և ռուսական ուղղությունը հասանելի է ինչպես ֆինանսական, այնպես էլ մշակութային իմաստով, կարելի է փաստել, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի հանրության աշխարհայացքում։
http://www.rferl.org/content/armenia-customs-union/25094560.html
http://www.mfa.am/hy/country-by-country/ru/
http://www.panorama.am/am/politics/2013/12/02/putin-visit1/
http://www.panorama.am/en/politics/2013/09/06/eu-armenia/
http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12317
http://www.president.am/hy/videos/item/FHqnlVG3YOc/

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

ՀՀ ԱԳՆ վեբ-կայքը այցելուների համար բավականին մատչելի է կառուցված:Որպես ետնաֆոնի նկար օգտագործված է ԱԳՆ-ի շենքի լուսանկարը: Անմիջապես ներքևում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրված է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն:
Կայքի գլխավոր էջում տեղադրված են շարժական տեսագրություններ ԱԳՆ-ի հետ կապված վերջին իրադարձությունների մասին: Աջ կողմում գտնվում է լրահոսը` վերջին նորություններով: Հունվարի հինգի տվյալներով լրահոսը թարմացվել է դեկտեմբերի քսանինին:
Լրահոսի և տեսագրությունների ներքևում տեղադրված են ՀՀ և ԼՂՀ-ի մասին տեղեկություններ, էլէկտրոնային արտոնագիր և դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտարարությունը: Սրան հաջորդում են բաժանորդագրությունը և էլեկտրոնային կառավարումը` այսինքն ուղարկած նամակների կառավարումը բաժանորդների կողմից:
Հաջորդ սանդղակը բաժանված է չորս մասի.
1. Քաղաքացիություն. Այս պատուհանի վրա քլիք անելու դեպքում այցելուները կարող են մանրամասն ծանոթանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգին, որոշումներին:
2. Հյուպատոսական ծառայություն. Այս բաժնում մանրամասն նկարագրվում է ելքի արտոնագիր` վիզա , ստանալու կանոնները, մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից, ՀՀ մուտքի վիզայի սակագները, հրավերի ձևակերպումը
3. Դիվանագիտական դպրոց. Այստեղ մանրամասն ներկայացվում են դիվանագիտական դպրոց ընդունվելու կարգը, դասընթացների մասին տեղեկություն
4. Թեժ գիծ. Այստեղ գրված են թեժ գծի հեռախոսահամարը և էլ. հասցե, որը նախատեսված է այցելուների համար:

Վերջին հատվածում տեղակայված են բոլոր բաժինները`
1. Այց Հայաստան. Այս բաժնում տեղ են գտել հյուպատոսարանների մասին, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների մասին, Հայաստանում կրթության և բիզնեսի մասին տեղեկություններ
2. Նախարարություն. Այս բաժնում տեղադրված է ինֆորմացիա արարողակարգի, գնումների գործընթացի, ԱԳՆ-ում աշխատանքի անցնելու և նախարարությունում ներքին հարցերի մասին
3. Արտաքին քաղաքականություն. Այս բաժինը ևս բաղկացած է ենթաբաժիններից` երկկողմ հարաբերություններ, որտեղ ներկայացված են երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի և այլ պետությունների միջև, միջազգային կազմակերպություններ, որտեղ ներկայացվում է ՀՀ-ի և միջազգային կազմակերպությունների հետ կապը, իրականացված ծրագրերը, անվտանգություն և պաշտպանություն, որտեղ ներկայացվում են ՀՀ-ի պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցեր և այլն
4. Տեղեկատվություն. Այս բաժնում ներկայացված է լրահոսը, տարեկան հաշվետվությունները և տեղեկատվություն ստանալու ձևը
5. Տեսադարան. Սա վերջին բաժինն է, որտեղ տեղ են գտել տեսագրություններ, լուսանկարներ և ձայնագրություններ
Տեղեկատվական տեսանկյունից կայքը բավականին հարուստ է: Ունի որոնողական համակարգ, որը ինֆորմացիան որոնում է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կայքը հասանելի է երեք նշված լեզուներով: Կայքը հնարավորություն ունի ինֆորմացիան տարածել կամ կիսել այլ սոցիալական ցանցերում:
Կայքը իր բնագավառում պարունակում է բավականաչափ ինֆորմացիա, անընդհատ թարմացվում է:
Տեղեկատվության բաժինը բավականին բազմազան է և հարուստ: Այն բաղկացած է ենթաբաժիններից` նորություններ, որոնք իրենց հերթին բաղկացած են բաժիններից` մամլո հաղորդագրություններ, ելույթներ, հարցազրույցներ և մամլո ասուլիսներ:
Նորությունների բաժնում տեղադրված է օրացույց, որը հնարավորություն է տալիս օգտատերերին փնտրել իրենց հետաքրքրող նորություննն ըստ ամսաթվի:
Քանի որ կայքը պատկանում է ՀՀ ԱԳՆ-ին, այնտեղ հիմնականում բոլոր ասուլիսները, մամլո հաղորդագրությունները և նորությունները վերաբերում են ԱԳՆ-ին, նախարարի կատարած այցերին և արտաքին հարաբերություններին: Հաջորդ բաժինը կոչվում է Լրատվամիջոցների համար, որը տեղեկացնում է լրատվամիջոցի հավատարմագրման կարգի մասին: Մյուս բաժինը ԱԳՆ-ի Տարեկան հաշվետվությունների բաժինն է, որտեղ 2008 թվականից սկսած ներբեռնված են բոլոր հաշվետվությունները: Վերջին բաժինը կոչվում է Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև:Այս բաժնում ներկայացված է հարցում կատարելու ձևաչափ:

Կայքը շարժական համակարգի հնարավորություն չունի: Բավարարում է միայն այն օգտատերերի կարիքները, ովքեր հետաքրքրված են միայն արտաքին կապերով:

http://www.mfa.am/en/

Ջերմուկը հանք չի´ դառնա

Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա` Վայոց ձոր և Սյունիք մարզերի սահմանին, որտեղ աճում են ավելի, քան 250 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Կարմիր գրքում: Այդ տարածքում ապրում են բազմազան կենդանիներ, սողուններ և ձկներ:
«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ Ամուլսարից իրենց միայն ոսկին է հարկավոր, իսկ բնապահպանների պնդմամբ այդ նույն հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի կենթարկի: Բնապահպանները մտահոգված են ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով բուսական և կենդանական աշխարհի վերացման վտանգով, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրի թունավորմամբ, որոնք զգալի նշանակություն ունեն ոչ միայն մարզի, այլ նաև ողջ հանրապետության ջրային ռեսուրսների զամբյուղում:
Հանքավայրի շահագործումը շատ վտանգավոր է նաև Ջերմուկ քաղաքի առողջարանային համալիրի և քաղաքի բնակչության համար, քանի որ Ամուլսարը գտնվում է քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
Հանքավայրը շահագործող «Գեոթիմ» ընկերության ներկայացւցիչները հայտարարել են, որ օգտագործելու են տարրալուծող հեղուկ` ցիանիդ, որն, ըստ փորձագետների, վնասակար է առողջության համար: Բացի այդ, շահագործման ընթացքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որի փոշին տարածվելու է շրջակա միջվայրի վրա: Կառաջանա նաև կապար, , ազդում է նյարդային և արյունատար համակարգի վրա: Չի բացառվում, որ այդ տարածքում կգրանցվեն մահացության բարձր ցուցանիշներ: Ոսկու հանքավայրից առաջացած ցիանիդները շնչառական մեծ խնդիրներ կառաջացնեն:
Սակայն «Գեոթիմ» ընկերությունն իր գործողությունների պլանում հաշվի չի առել այս ռիսկերը, միայն հաշվարկել է շրջակա միջավայրի ջրային տարածքների աղտոտումը, իսկ ուրանի առկայության մասին նշում է , որ հայտնաբերվել է շատ չնչին տոկոսով: Ընտ ընկերության ներկայացուցչի` նրանք հողի նմուշը ուղարկել են փորձաքննության, չափել են ռադիացիան, և այն բավարարում է պահանջներին:
Բնապահպանները պնդում են ,որ ընկերությունը ոչ մի ռիսկ հաշվի չի առել, ոչ մի կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել թունավոր նյութերի մասով:
Հանքավայրի շահագործման համար անընդհատ տեղի են ունենում բախումներ երիտասարդ բնապահպան ակտիվիստների և հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ընկորության միջև: Ակտիվիստները անընդհատ կազմակերպում են երիտասարդական մի շարք նախաձեռնություններ:
Ամենամեծ ակցիան կազմակերպվել է 2012 թվականի հունիսի ինին, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերի ակտրվիստ երիտասարդները:
Մինչև արշավի կազմակերպումը Ջերմուկի զարգացման կենտրոնի ակտիվիստները և Վայոց ձորի երիտասարդները անցկացրել էին հարցազրույցներ մարզպետի, Ջերմուկի քաղաքապետի, ինչպես նաև բնապահպանների հետ, որոնց տեսագրությունները ևս հրապարակվել էին խմբում: http://www.youtube.com/watch?v=LnxGRlVX7tY&feature=youtu.be



Ակտիվիստների կողմից նկարահանվեցին կարճամետրաժ ֆիլմեր Ջերմուկ առողջարանային քաղաքի, նրա բնության և տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև «Էկոլուր» բնապահպանական լրագրողական կազմակերպությունը նկարահանեց փաստագրական ֆիլմ Ամուլսարի մասին` վերնագրելով այն «Ամուլսար-ոսկու տենդ»:

Երիտասարդ ակտիվիստների կողմից նկարահանված «Ջերմուկ. Սա է մեր հարստությունը » ֆիլմը մեծ թվով դիտումներ հավաքեց երկու օրվա ընթացքում:

Ֆիլմն ուսուցողական է, որը պատմում է Ջերմուկ քաղաքի նշանակության մասին, ցուցադրում տեսարժան վայրերը, ինչպես նաև քննարկվում են Ամուլսարի շահագործմանն ուղղված խնդիրները:
Ֆիլմը արագ տարածվեց բոլոր սոցիալական ցանցերում` խնդրի շուրջ համախմբելով ավելի, քան երկու հարյուր ակտիվիստներ, ովքեր իրականացրեցին ուսուցողական և ճանաչողական արշավ դեպի Ամուլսար:
Ակցիայի նախապատրաստական աշխատանքները սկսվեցին հունիսի մեկից Facebook սոց. Ցանցի իջոցով: Բացվեց խումբ` «Արշավ դեպի Ջերմուկ-Ամուլսար», որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ և կազմակերպել ակցիան: Խումբը ստեղծողները պլանավորեցին ամբողջ ակցիան, բաժանվեցին խմբերի, և ամեն խումբ ստանձնեց իր դերը: Բացվեց հաշվեհամար, հավաքված ողջ հասույթն ուղղվեց շապիկների, գլխարկների, պաստառների, և այլ առաջին անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը: Հունիսի իննին արդեն ամեն ինչ պատրաստ էր: Հայաստանի բոլոր մարզերիզ հետաքրքրված երիտասարդները, բնապահպանները, ակտիվիստները և լրագրողների մի մեծ խումբ Երևանից շարժվեցին դեպի Ջերմուկ: Վայոց ձոր մարզում արդեն նրանց սպասում էին մարզի ակտիվ երիտասարդները:
Նրանք զինված էին պաստառնոերով, որոնց վրա գրված էին ցիտատներ, կոչեր, կարգախոսներ, օրինակ` «Ջերմուկը հանք չի դառնա», «Սևանա ԼԻՃ !!! Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներից դեպի Սևան հոսող ջրի շնորհիվ է, որ լճի մակարդակը բարձրանում է», «Սպանդարիանի ՋՐԱՄԲԱՐ !!! Աղտոտելով Որոտան գետն ու ջրամբարը ողջ Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը հարամ են անելու»:
Մասնակիցները սկզբում իրենց պաստառներով մտան Ջերմուկ քաղաք` փորձելով բնակիչներին իրազեկել մարդկությանը սպառնացող խնդրի մասին, որտեղ ևս բնակիչների մի մեծ բանակ միացավ նրանց: Նրանց շուրթերից հնչում էին կոչեր` «Կամ կյանք, կամ հանք», «Սա է մեր հարստությունը», «Ջերմուկը հանք չի դառնա» և այլն:
Ամուլսարում ներկաները նախ մանրամասն ծանոթացան խնդրի լրջությանը, ռիսկերին, այնուհետև իրականացրեցին դերախաղեր, երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին ազգագրական մի շարք պարեր` այս ձևով արտահայտելով իրենց բողոքը: Ակտիվիստները գիշերեցին Ամուլսարում` մեծ խարույկի կողքին պատմելով իրենց կողմից հաղթանակ տարած այլ նախաձեռնությունների ` Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի մասին, որոնք ոգևորիչ խթան էրն հանդիսանում երիտասարդների համար:
Նրանք հեռացան Ամուլսարից` խոստանալով կազմակերպել նմանատիպ այլ արշավներ:
Երիտասարդները հաշվի էին առել բոլոր մանրուքները, որոնք կազդեն թե´ մարկանց, թե´ հանքը շահագործողների վրա: Բոլորը կրում էին միևնույն շապիկները և գլխարկները, որը խոսում էր նրանց համախմբվածության և կազմակերպվածության մասին: Պաստառներում մշաակել էին այնպիսի ցիտատներ և կարգախոսներ, որոնք ընթերցողների վրա խոր հետք էին թողնում` կոչ անելով միանալ իրենց: Սոցիալական ցանցերում արագ տարածում գտան բոլոր ֆիլմերն ու տեսագրությունները, որոնք իրականացվել էին երիտսարդների ողմից` մարդկանց իրազեկելու համար: Բոլոր ֆիլմերը ուսուցողական-քննադատական էին: Նրանք կանխամտածված գիշերեցին Ամուլսարում` խարույկի, երգ ու պարի ուղեկցությամբ: Սա կանխամտածված քայլ էր` կոչ անելով չփչացնել բնությունը, չպառակտել համախմբված ուժը: Ֆիլմերը ցուցադրվեցին Ջերմուկի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում` քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Իրականացվեին քննարկումներ, բանավեճեր և հանդիպումներ:
Տպագրվեցին նաև տեղեկատվական թերթիկներ և բաժանվեցին բնակիչներին:
Կոնկրետ թիրախային խումբ չկար. նրանք աշխատում էին իրազեկել մանկապարտեզներից մինչև դպրոց, քաղաքապետարանից մինչև բնակիչներ, կառավարություն և մեդիա:

Ակցիան պսակվեց հաջողությամբ: Այժմ հանքավայրի շահագործման աշխատանքները փակուղու փուլում են: