Մոնիտորինգ 01.05-06.05

by mariemarien

For blog, facebook and twitter

Աշխարհ
02.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/02/obama-merkel/
Օբաման և Մերկելը կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տանը կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հղում անելով ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքին` հաղորդում է «USA Today» պարբերականը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքով՝ այնուամենայնիվ կենտրոնական թեման լինելու է ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների հարցը:
02.04.14
«Գազային» բանակցություններ` Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև
http://www.panorama.am/am/politics/2014/05/02/ukrinform/
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև այսօր տեղի են ունեցել «գազային» բանակցություններ: Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներն ու էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են Ուկրաինայի կողմից ռուսական գազի պարտքի մարման, Ուկրաինայի համար գազի սակագնի և երկրի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցերը: Այս մասին հաղորդում է«Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը:
Եռակողմ այդ բանակցությունների նախաձեռնությամբ հանդես է եկել ռուսական կողմը: Մոսկվան պնդում է, որ 2014թ.-ի ապրիլից Ուկրաինայի համար ռուսական գազի սակագինը 1000խմ դիմաց $268,5-ից կազմում է $485, քանի որ Ուկրաինայի կողմից պարբերաբար վճարումներ չկատարելու պատճառով ռուսական կողմը, համաձայն ռուս-ուկրաինական գազային համաձայնագրերի, չեղյալ է հայտարարել զեղչերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

03.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/03/british-sirya/
Մեծ Բրիտանիան կվերսկսի Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնության տրամադրումը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ մտադիր են վերսկսել Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին:

«1 մլն ֆունտի (1.7 մլն դոլար) կապի սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և բժշկական գործիքներ են մատակարարվելու Սիրիայի ազատ բանակին»,-ասել է նախարարը` ավելացնելով, որ մատակարարման վերսկսումը պարզ ցույց է տալիս Սիրիայի ազգային կոալիցիային և Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդին աջակցություն ցուցաբերելու կամքը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն 2013 թվականի դեկտեմբերին կասեցրել էին Սիրիայի ազատ բանակին տրամադրվող օգնությունը, քանի որ ծայրահեղ իսլամիստները գրավել էին Հալեպում ընդդիմությանը պատկանող Գերագույն ռազմական խորհրդի գրասենյակները և պահեստները:

05.05.14
http://www.panorama.am/am/world/2014/05/05/ukrain-gazprom/
Ուկրաինան ԱՄՀ-ի ծրագրի հաշվին կմարի «Գազպրոմին» ունեցած պարտքը
Ուկրաինական «Նաֆտոգազը» Ազգային բանկից կստանա 2,16 մլրդ դոլար և մինչև մայիսի վերջ կմարի «Գազպրոմին» ունեցած հետաձգված պարտքը` հաշվարկված այս տարվա մարտի վերջի դրությամբ: Այդ գումարը կգոյանա Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինայի համար նախատեսված stand by ծրագրի շրջանակներում, հաղորդում է ռուսական «Интерфакс»գործակալությունը:

Գործակալության տրամադրության տակ եղած ծրագրային փաստաթղթերի համաձայն նաև ենթադրվում է, որ Ուկրաինայի Ազգային բանկը (ԱԲ) «Նաֆտոգազին» կտրամադրի ևս 1,67 մլրդ դոլար` եվրապարտատոմսերի մարման համար, որոնք թողարկվել էին պետական երաշխիքի տակ: Ենթադրվում է, որ դրանք կմարվեն սեպտեմբերին: Բացի դրանից հոկտեմբեր-դեկտեմբերին նախատեսված է «Նաֆտոգազին» տրամադրել ևս 1 մլրդ դոլար` «Գազպրոմին» ունեցած պարտքի մարման համար:
05.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/05/libia-prime-minister/
Լիբիայի նոր վարչապետ է ընտրվել գործարար Միիտիկը
Լիբիայի վարչապետ է ընտրվել Ահմեդ Միիտիկը: Գործարարը, որի թեկնածությունը պաշտպանել են իսլամիստները, խորհրդարանում 121 ձայն է հավաքել: Այս մասին գրում է Interfax.ru կայքը:

Ընդհանուր առմամբ, Լիբիայի խորհրդարանում 185 պատգամավոր կա: Երկրի նախկին վարչապետ Աբդալաա աթ-Թանին հրաժարական էր տվել ապրիլին՝ ընտրվելուց մի քանի օր հետո: Նա հրաժարականը բացատրել էր իր ու ընտանիքի հասցեին սպառնալիքներով:
5 мая 2014 г
Водолазы обнаружили еще 12 тел пассажиров “Севола”
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140505_rn_korea_ferry.shtml
В Южной Корее водолазы укрепили подводные сети вокруг корпуса затонувшего парома “Севол”, чтобы находящиеся внутри судна тела погибших не унесло течением.
Тем временем на борту парома удалось обнаружить еще 12 тел пассажиров.
К настоящему моменту 260 человек официально объявлены погибшими, более 40 по-прежнему числятся пропавшими без вести.
Команды водолазов в поисках тел прочесали большинство отсеков “Севола”.
Подводную поисковую операцию, проходящую в лабиринтах коридоров затонувшего судна, осложняют темнота и большое количество обломков

Расмуссен: Россия становится противником НАТО
5 мая 2014 г
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140505_rn_rasmussen_russia_relations.shtml
Генеральный секретарь НАТО Андерс Фог Расмуссен заявил Би-би-си, что Россия превращается из партнера в противника Альянса, поскольку ситуация на Украине вызывает все большую озабоченность.
Расмуссен призвал правительства стран-членов НАТО увеличить военные бюджеты, которые во многих государствах сократили в последние годы на 40%.
Россия за тот же период времени увеличила военные расходы на 30%.
В понедельник российский МИД Нажатьпредставил свой доклад о ситуации с правами человека на Украине, в котором назвал неспокойную обстановку в стране угрозой региональной стабильности.

В НАТО не считают вероятным ввод войск РФ на Украину
6 мая 2014 г.
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140506_rn_nato_breedlove.shtml
Главнокомандующий объединенными вооруженными силами НАТО в Европе генерал Филип Бридлав заявил, что не считает вероятным ввод российских войск на восток Украины.
“Сегодня я бы сказал, что не думаю, что это наиболее вероятный ход действий… [Президент Путин] способен достичь своих целей на востоке Украины, не отправляя через границу свои вооруженные силы”, – заявил генерал на конференции по вопросам вооружений в Оттаве.
По словам генерала Бридлава, российские спецслужбы на востоке Украины провоцируют беспорядки. Он считает, что у Москвы есть возможности для дестабилизации ситуации на Украине.
В то же время российские власти отрицают свою причастность к волнениям на востоке Украины.

6 мая 2014 г
Спецоперация в Славянске: потери с обеих сторон
http://www.bbc.co.uk/russian/international/2014/05/140505_ukraine_slavyansk_offensive_fears.shtml
В ходе антитеррористической операции украинских властей в Славянске на востоке страны погибли четверо военнослужащих, заявил командующий Национальной гвардии Степан Полторак.
6 мая 2014
Пресса России: в Крыму возможно обострение
http://www.bbc.co.uk/russian/russia/2014/05/140506_rus_press.shtml
Центральные СМИ пишут о конфликте между российскими властями Республики Крым и крымскими татарами. Его причиной стала попытка бывшего председателя меджлиса крымско-татарского народа Мустафы Джемилева вернуться на полуостров.
06.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/06/syria-deir/
Դեյր-էզ-Զորում 40 ապստամբ է զոհվել
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հաղորդել է Դեյր-էզ-Զորում «Նուսրայի ճակատ» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների 40 անդամների զոհվելու մասին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Չնայած զինադադարի մասին իսլամիստների կոչին, մարտերը Սիրիայի արևելքում շարունակվում են: Բախումները չեն լռում նաև Հալեպում, որտեղ կառավարական ուժերը ռմբակոծում են ապստամբների կողմից հսկվող շրջանները: Որոշ հաղորդումների համաձայն ավիահարվածներից մեկի հետևանքով 33 մարդ է զոհվել:

Տարածաշրջան
http://www.panorama.am/am/region/2014/05/01/hasan-rohani/
01.05.14
Հասան Ռոհանին հայտարարել է տնտեսական աշխուժացման տարի
«Հասան Ռոհանին հայտարարել է տնտեսական աշխուժացման տարի»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանի նախագահը, անդրադառնալով պատժամիջոցների հետևանքով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին, 1393թ.-ը (ներկայում Իրանում 1393թ, նոր տարին սկսվում է մարտի 21-ին) հայտարարել է արտադրության աշխուժացման և տնտեսական լճացման վերացման տարի:

Ռոհանին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վճռական են կոտրել անտեղի սահմանված տնտեսական պատժամիջոցների կողպեքները:

Նշենք, որ ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4.2 միլիարդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարներով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 միլիարդ և 450 միլիոն դոլար արդեն փոխանցել են Իրանին:
02.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/02/azerbaijan-warlik/
Ադրբեջանում «հասկանում են Ուորլիքի սերը հայերի նկատմամբ», բայց պատերազմ են սկսել նրա դեմ
Վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը իշխանամետ լրատվամիջոցների օգնությամբ հնչեցնում են այն միտքը, որ Բաքուն կարող է բարձրացնել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հեռացման հարցը: Այս մասին ասվում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքում տպագրված «Ինչով Ուորլիքը դուր չի եկել պաշտոնական Բաքվին» հոդվածում:

02.05.14
http://www.panorama.am/am/world/2014/05/02/belfast/
Ստամբուլում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 90 մարդ է վիրավորվել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցարարների և ոստիկանների միջև երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով 90 մարդ է վիրավորվել և 142 մարդ էլ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «Belfast Telegraph» պարբերականը:

Ցուցարարների նկատմամբ նաև կիրառվել է արցունքաբեր գազ, որից ավելի քան տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարերով և պայթուցիկ նյութերով:

Բախումները տեղի են ունեցել Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և կապված են եղել հիմնականում իշխանությունների կողմից Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հանրահավաքներն արգելելու հետ։

Իսկ Անկարայում ցուցարարները փորձել են մտնել Քըզըլայ հրապարակ, որը նույնպես արգելքի տակ է հայտնվել:

Թուրքիայի ոստիկանությանը ցուցարարների հանդեպ իրականացվող դաժան վերաբերմունքի համար բազմիցս քննադատել են միջազգային իրավապաշտպան կառույցները
05.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/05/eu-yunus-mirkadirov/
ԵՄ-ն դատապարտել է ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի ձերբակալությունը և իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ հետապնդումները
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը, ինչպես նաև Լեյլա Յունուսի և նրա ամուսնու նկատմամբ կիրառվող ճնշումները: Հայտարարությունը տեղադրված է ԵՄ-ի կայքում:
«Բարձր ներկայացուցիչը և հանձնակատարը մեծապես մտահոգված են ապրիլի 19-ին Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությամբ և ապրիլի 29-ին հայտնի ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յուուսի և Արիֆ Յունուսի հարցաքննությամբ»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ:
Ըստ նրանց` վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից արված քայլերը, ասես, ուղղված են քաղաքացիական ակտիվիստների դեմ: Այն ակտիվիստների, ովքեր Ադրբեջանում պաշտպանում են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, ինչպես նաև նպաստում են ժողովուրդների միջև երկխոսության իրականացմանը, ինչն էլ հաշտության և հակամարտության կարգավորման կարևորագույն բաղադրիչներից է:
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր` որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի, ստանձնած պարտականությունները և պարտավորությունները: Կոչ է անում իշխանություններին գործել ըստ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հանձնարարականի, որը վերջերս տեղ է գտել Ադրբեջանին ուղղված զեկույցում

Հայաստան
01.05.2014
Սենատոր Էդ Մարքեյ. Հայ որբերի գորգի ցուցադրությունը կնշանակի, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը
http://www.panorama.am/am/politics/2014/05/01/genocide-karpet/
01.05.2014
Շիֆ. Հույս կա, որ 100-ամյակին ընդառաջ Կոնգրեսը և վարչակազմը պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը
http://www.panorama.am/am/politics/2014/05/01/shif-genocide/
02.05
http://www.panorama.am/am/interviews/2014/05/03/hovhannisyan-spa/
Վայոց Ձորի մարզի զորամասի զինծառայող է անհետացել Վայքի շրջանում: Զինծառայողը, որը կոչումով ավագ լեյտենանտ է և անունն էլ` Մերուժան Աշոտի Հարությունյան, անհետացել է դեռ երեկվանից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս պահին, նրա փոխանցմամբ, որոնողական աշխատանքներ են իրականացվում:
03.05
http://www.panorama.am/am/politics/2014/05/03/gov/
Հայաստանի նոր կառավարությունը
Հայաստանի կառավարության հրաժարականից հետո՝ ապրիլի 3, տասնօրյա ժամկետում Հայաստանի նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում ձևավորվեց կառավարության նոր կազմը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը դիմում էր ներկայացրել վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին:
Եվ այսպես.
Փոխվարչապետ՝ Արմեն Գևորգյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյան (նախկին՝ Դերենիկ Դումանյան)
Արդարադատության նախարար՝ Հովհաննես Մանուկյան (նախկին՝ Հրայր Թովմասյան)
Արտակարգ իրավիճակների նախարար՝ Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյան (նախկին՝ Արամ Հարությունյան)
Գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար՝ Կարեն Ճշմարիտյան (նախկին՝ Վահրամ Ավանեսյան)
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Երվանդ Զախարյան (Արտյոմ Մովսիսյան)
Կրթության և գիտության նախարար՝ Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար՝ Գաբրիել Ղազարյան (նախկին՝ Յուրի Վարդանյան)
Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյան
Տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գևորգյան
Տրանսպորտի և կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյան
Քաղաքաշինության նախարար՝ Նարեկ Սարգսյան (նախկին՝ Սամվել Թադևոսյանն)
Ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյան (նախկին՝ Դավիթ Սարգսյան)

05.05.14
http://www.panorama.am/am/politics/2014/05/05/nalbandyan-metting-iran/
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլիօ, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։

05.05.14
http://www.panorama.am/am/society/2014/05/05/armenia-jnev/
Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսին
Հայաստանը մասնակցել է Ժնևի` Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին: Հայաստանի տաղավարը ներկայացնում էր Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և այլ երկրներում տպագրված հայերեն և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ, որոնց թվում առանձնահատուկ տեղ էին գրավում Հայաստանին, Արցախին, Ջուղային նվիրված գրքերը: Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում կազմակերպվեցին նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով քննարկումներ և դասախոսություններ հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ:
06.05.14
http://www.panorama.am/am/current_topics/2014/05/06/anca/
Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը
Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի պաշտոնական կայքը:
Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը:
Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման` AJR 32 օրինագիծը: Այսպիսով` օրինագիծը մայիսի 8-ին կներկայացվի Ասամբլեա:

Այլ
03.05
http://www.panorama.am/am/current_topics/2014/05/03/press/
03.05-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Ինչպես և ամբողջ աշխարհում Հայաստանում ևս այսօր նշում են Մամուլի ազատության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1993թ-ին ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է յուրաքանչյուր մայիսի 3 նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր

3 мая 2014
Ученые предполагают, что на спутнике Юпитера есть жизнь
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140502_rn_ganymede_life.shtml
Исследователи из лаборатории НАСА выдвинули аргументированное предположение, что на крупнейшем спутнике Юпитера и всей Солнечной системы – Ганимеде – могут быть условия для существования жизни.
Ганимед состоит из скальных пород и замерзшего льда, образующего гигантский океан глубиной в несколько сотен километров. Это единственный спутник в Солнечной системе, обладающий собственной магнитосферой, у него есть также тонкая атмосфера, в состав которой входит кислород.
Изучая океан спутника, ученые пришли к выводу, что он заморожен неравномерно – слои льда чередуются со слоями воды, которая остается в жидком виде благодаря большому количеству солей.
Ученые полагают, что соленая вода может опускаться на дно океана и контактировать со скальными породами, что создает важные условия для развития органической жизни.

Coca-Cola уберет из состава напитков спорный ингредиент
6 мая 2014
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140506_rn_coca_ingredient_removed.shtml
Крупнейший в мире производитель напитков – компания Coca-Cola – заявляет о намерении убрать из состава всех своих напитков один из ингредиентов, вызвавших опасения потребителей.
Речь идет о бромированном растительном масле, которое используется как стабилизатор вкуса, однако также применяется для защиты материалов от воспламенения.
Представитель компании Джош Голд отмечает, что решение убрать ингредиент из состава напитков не было продиктовано соображениями безопасности, поскольку все химические компоненты “Кока-Колы” одобрены на международном уровне.
Решение компании стало следствием усилившегося давления и беспокойства со стороны общественности. Петицию об исключении бромированного растительного масла подписали несколько тысяч человек.