ՀՀ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, 2013 թ. նախագահական ընտրությունների թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան

by mariemarien

Րաֆֆի Հովհաննիսյանը հայ քաղաքական գործիչ լինելուց բացի, եղել է նաև ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարարը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ և Բարևի հեղափոխության առաջնորդ:
1985-89թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար:
Այս ամենին, իհարկե, պրն. Հովհաննիսյանը հասել է իր աշխատասիրության շնորհիվ` արժանանալով հայ ժողովրդի վստահությանը և հարգանքին:
2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց իր նախագահական թեկնածությունը`հանդես գալով որպես ընդդիմություն: Նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները իրականացնում են քարոզարշավ, որի ժամանակ ընտրազանգվածին են ներկայացնում իրենց ծրագրերը: Պրն. Հովհաննիսյանն իր քարոզարշավը սկսեց մայրաքաղաք Երևանից` նախ իրականացնելով մեծ հանրահավաք, որի նպատակն էր իր շուրջը համախմբել իր համախոհներին, այնուհետև այցելեց Երևանի բոլոր վարչական շրջաններ և հանդիպելց բնակչությանը: Թեկնածուն այնուհետև եղավ ՀՀ մարզերում:
Նախագահի թեկնածուն քարոզարշավի համար ուներ երկու կարգախոս. «Հնարավոր է» և «Մեկ անգամ եւ միասին»:
«Հնարավոր է» կարգախոսը մարդկանց հնարավորություն է տալիս ավելի լայն և վառ պատկերացնել այն Հայաստանը, որը հնարավոր է ստեղծել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Նախագահի թեկնածուն իր ելույթներում չի փնովել մյուս նախագահական թեկնածուներին, նշելով. «Պայքար է գնալու Հայաստանի ժողովրդի և իշխանության միջև, ոչ թե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, կամ այլ թեկնածուի միջև» http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/77414#sthash.ju4h9JNV.dpuf
Սա խոսում է այն մասին, որ թեկնածուն հարգանքով է վերաբերում իր մրցակիցներին, ի տարբերություն այլ թեկնածուների, ովքեր իրենց ելույթը սկսում են այլ թեկնածուների հասցեին վիրավորական խոսքեր ասելուց: Սա մի ժեստ էր, որով թեկնածուն իր կողմը գրավեց քաղաքակիրթ հասարակությանը, որն այնքան կուշտ էր միմյանց հասցեին հնչեցված հերյուրանքներից: Նա, իր քարոզարշավի հիմնական ելույթներից բացի, զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանության, ընտրակեղծիքի դեմ պայքարով` իր կողմը քաշելով հասարակության այն խավին, ովքեր չեն վաճառում իրենց ձայնը և կողմնակից են անաչառ և արդար ընտրություններին:
Նա իր քարոզարշավում հիմնականում շեշտը դրել էր հասարակությանը համոզելու վրա, այլ ոչ թե ստիպելու, կաշառելու կամ սպառնալու: Թեկնածուն միակն էր, ով փողոց էր դուրս գալիս առանց թիկնազորի, զրուցում մարդկանց հետ, գնում վարսավիրանոց հասարակ մարդկանց նման, ինչպես նաև օգտվում հասարակական տրանսպորտից: Սա նշանակում էր, որ, ճնայած այն փաստին, որ նա հանդիսանում է ՀՀ գործող նախագահի հիմնական մրցակիցը, իրեն երբեք չի տարանջատում հասարակ քաղաքացիներից` իրեն համարելով նրանցից մեկը: Իր ելույթներում նա նշել է. «միասին գտնվում ենք պայքարի հերթական և արտահերթ հանգրվանում»: http://www.ilur.am/news/view/7063.html#sthash.PDPPkEcg.dpuf
Այս ընթացքում նրան միացան ՀՀ սիրված երգիչներ Հարութ Փամբուկչյանը և Ռուբեն Հախվերդյանը, ովքեր իրենց <> երգով սատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: http://www.youtube.com/watch?v=903w0kcgWN8
Քարոզարշավների ժամանակ շատ կարևոր է հեղինակություն և ճանաչում վայելող անձանց միանալը: Սա ցույց է տալիս, որ եթե հայտնի և հեղինակավոր մարդիկ են նրան վստահում, ապա մենք, հասարակ քաղաքացիներս, պետք է միանշանակ վստահենք և գնանք նրա հետևից:
Նրա ընտանիքը և անձնական կյանքը ևս կարևոր նշանակություն ունեն: Նախագահի թեկնածուն ամուսնացած է, ունի հինգ երեխա, որոնց անվանակոչել է միայն հայկական անուններով: Կնոջ հետ համատեղ ուժերով ստեղծել են «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է անօթևան և ծնողազուրկ երեխաներին, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցողներին:
Նրա` բարեգործությամբ զբաղվելը խոսում է այն կարծրատիպի մասին, որ եթե բարեգործ է, ուրեմն խղճով մարդ է, շատ եկամուտ ունի, որն էլ նրան օգնում է իր կողմը գրավել այն ընտրազանգվածին, ով ունի սոցաիալական խնդիրներ, ծնողազուրկ է կամ ունի հատուկ կարիքներ:
Քարոզարշավի իրակացման ժամանակ նախագահի թեկնածուի քարոզարշավի կազմակերպիչներն օգտվել էին հեղինակության սկզբունքից, կարծրատիպերն օգտագրծել էին ի օգուտ թեկնածուի, նրա համար ստեղծել էին այնպիսի կերպար, որի կարիքն ունի հասարակ քաղաքացին, այսինքն` նա մոտ է ժողովրդին, կիսում է նրանց սոցիալական ծանր պայմանները, սատարում նրանց, հասկանում, քայլում նրանց հետ, օգտվում միևնույն տրանսպորտից և ծառայություններից: Նրանից ստացել էին հավաքական կերպար, Ազգի նվիրյալ որդի, ով եկել է Հայաստանն ազատագրելու և նոր իշխանություն հաստատելու, բայց ոչ թե ժողովրդի ձայների շնորհիվ, այլ ժողովրդի հետ միասին:
Ակնհայտ է, որ հիմնականում կիրառվել է գաղտնի ներազդումը` ներառելով վերը նշված այն բոլոր հանգամանքները, որոնք տանում էին մի նպատակի` հասնել հաղթանակի:
Հիմնական մեթոդ էր ընտրված համոզումը, երկխոսությունը գերակշռում էր, ինչը եզակի դեպք էր նախագահական քարոզարշավում: