by mariemarien

1. Կիեւը հաղորդել է Դոնբասում հակաահաբեկչական գործողության ավարտական փուլը սկսելու մասին

http://news.am/arm/news/208609.html
Դոնբասում իրականացվում է հակաահաբեկչական գործողության վերջնական փուլը: Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին մայիսի 11-ին հայտարարել է, որ Ուկրաինացի ուժայինների կողմից անցկացվող հատուկ գործողությունը Դոնեցկի մարզի մի շարք բնակավայրերում, որտեղ կիրակի դաշնայնացման կողմնակիցները շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե են կազմակերպել, իր ավարտական փուլին է հասել:
Նրա խոսքով՝ «այս պահին վերջնական փուլում են» գործողությունները Կրասնի Լիման, Սլավյանսկ, Կրամատորսկ քաղաքների շրջանում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Պաշինսկին հաղորդել է, որ անցկացված գործողության շրջանակներում «ոչնչացվել են ցուցարարների բազաներն ու անցակետերը»: Նրա տեղեկությունների համաձայն՝ ուկրաինացի ուժայիննրի շարքում զոհեր չկան, գործողությունը շարունակվում է:
«Ուժայինների ակտիվ գործողությունները ներառում են ոչ միայն Սլավյանսկը, այլ նաեւ շրջանի այլ բնակավայրեր, որտեղ ռուսամետ ահաբեկիչներ են կուտակվել»,- նշել է նա:

Վերագրված
Սլավյանսկում և Ուկրաինայի այլ շրջաններում խաղաղությունը մոտ է
Ուկրաինական Սլավյանսկում հակաահաբեկչական գործողությունները մոտենում են ավարտին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին մայիսի 11-ի իր ելույթում: Նա նաև նշել է, որ Դոնեցկի որոշ շրջաններում, ինչպես նաև Կրասնի Լիմայում և Կրամատորսկում հակաահաբեկչական գործողությունները ավարտին են հասնում ի շնորհիվ դաշնայնացման կողմնակիցների իրականացրած հանրաքվեի:
Նա նաև նշել է, հակաահաբեկչական գործողությունների իրականացման արդյունքում զոհեր չկան, իսկ ուժայինների բազաներն ու անցակետերը ոչնչացվել են:

2. ԱՄՆ-ը չի ճանաչելու Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող հանրաքվեների արդյունքները
http://news.am/arm/news/208605.html
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հերթական անգամ հայտարարել են, որ չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, որոնք մայիսի 11-ին անց են կացվում Ուկրաինայի հարավ-արեւելքում:
«Հանրաքվեն», որը պետք է անցկացվի մայիսի 11-ին Ուկրաինայի արեւելքում անջատողականների զինված խմբերի կողմից՝ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան, անօրինական է, սա փորձ է ստեղծել հետագա բաժանում եւ անկարգություն: Եթե այդ «հանրաքվեն» կայանա, ապա կխախտի միջազգային օրենսդրությունը եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ը չի ճանաչելու դրա արդյունքները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Փսակին նաեւ նշել է, որ Վաշինգթոնին հիասթափեցրել են ռուսական իշխանությունների գործողությունները, որոնք «իրենց ազդեցությունը չօգտագործեցին «հանրաքվեն» կանխելու համար: Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ռուսական զորքերը դեռ Ուկրաինայի հետ սահմանին են, հաղորդում է «GORDONUA.COM»-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հանրաքվե է անցկացվում:
Վերագրված
Ռուսաստանը կրկին հիասթափեցրեց ԱՄՆ-ին. Ուկրաինայում իրականացվող հանրաքվեն կճանաչվի անվավեր ԱՄՆ-ի կողմից
ԱՄՆ-ն կրկին անվավեր կճանաչի ՈՒկրաինայի անջատողականների կողմից իրականացվող հանրաքվեների արդյունքները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է. «Հանրաքվեն», որը պետք է անցկացվի մայիսի 11-ին Ուկրաինայի արեւելքում անջատողականների զինված խմբերի կողմից՝ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան, անօրինական է, սա փորձ է ստեղծել հետագա բաժանում եւ անկարգություն: Եթե այդ «հանրաքվեն» կայանա, ապա կխախտի միջազգային օրենսդրությունը եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ը չի ճանաչելու դրա արդյունքները»,- հաղորդում է «GORDONUA.COM»-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հանրաքվե է անցկացվում:

3. ՀԱԿ երիտասարդական կառույցը վերանվանվեց «Երիտասարդական կոնգրես»
http://news.am/arm/news/208531.html
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության համագումարում այսօր՝ մայիսի 10-ին, կառույցը վերանվանվեց «Երիտասարդական Կոնգրես»։ Բանաձեւն ընդունվեց 142 կողմ ձայնով։
Համագումարին ելույթ ունեցան ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայազն», ՀԺԿ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները։
«Գործունակ երիտասարդությունը, կարող երիտասարդությունը, որակապես նոր երիտասարդությունը կարող է բազմաթիվ խնդիրներ իր առջեւ դնել եւ լուծել, այսպիսի դրսեւորում ենք համարում մեր համագործակցությունը, որն արդեն տեւական ժամանակ է՝ տալիս է դրական պտուղներ, եւ ավելի քան համոզված եմ, որ հետագա մեր համագործակցությունից շահելու է միայն հայ քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունը»,- իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը։
Վերագրված

ՀԱԿ-ը կրկին «բեմում է» արդեն երիտասարդների կատարմամբ

Հայ Ազգային Կոնգրեսի/ՀԱԿ/ կողմից իրականացված քվեարկության համաձայն ՀԱԿ-ի երիտասարդական միությունը վերանվանվեց «Երիտասարդական Կոնգրես»` համաձայն 142 կողմ ձայնի:
ՀԱԿ-ի ներկայացուցիչներից բացի հանրագումարին մասնակցել և իրենց ելույթներով հանդես են եկել ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայազն», ՀԺԿ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները:

Ավելի ուշ նրանց է միացել ՀԱԿ-ի առաջնորդ և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, ում երիտասարդները դիմավորել են ոգևորությամբ: