ՍՊԱՌԱԶԻՆՈԻԹՅԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋև

by mariemarien

Սպառազինություն, Shopping, մրցավազք, պատերազմի վախ և տագնապ կամ պարզապես շահավետ գործարք երրորդ կողմի համար` երկու կոնֆլիկտող պետությունների տնտեսության թուլացման հաշվին:
Սպառազինության մրցավազքը երկու և ավելի կողմերի միջև ռազմամթերքի և զինված ուժերի մրցակցությունն է, որտեղ յուրաքանչյուր կողմ ձգտում է արտադրել կամ ձեռք բերել ինչպես ավելի մեծ քանակությամբ զենք, ռազմաման տեխնիկա, նույնպես և ունենալ պատրաստված և որակյալ զինված ուժեր:
Ներկայումս այս տերմինը օգտագործվում է` նկարագրելու մրցակցություն, որտեղ չկա հստակ նպատակ` հայտնվելու առաջին պատվավոր հորիզոնականում: Սպառազինության մրցավազքի գերնպատակն այն է, թե որ պետության ռազմաուժերը կլինեն գերիշխող որակական և քանանկական տեսանկյունից:
Հարավային Կովկասում առկա են տատածքային և քաղաքական կոնֆլիկտներ Հայաստանի և Ադրբեջանի , ինչպես նաև Վրաստանի և Աբխազաիայի միջև:
Հայաստանը և Ադրբեջանը ևս <> այդ մրցավազքին:
Վերջին տարիներին և′ Հայաստանը, և′ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենքով և զինամթերքով հարստացրեցին իրենց զինանոցները:

Ռազմ.Ինֆո-ի փոխանցմամբ (http://razm.info/13023#more-13023) ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտնում է սպառազինության հերթական գնման մասին, հայ հասարակությունում դժգոհության ալիք է բարձրանում։ Նախ՝ սովորաբար առանց հասկանա լու, կրկնվում են ադրբեջանական քարոզչության թեզերը, այնուհետև հնչում է «Իսկ ինչու՞ մենք նույնից չենք գնում» հարցը։ Ինչպես նաև «Ինչո՞վ ենք պատասխանելու» և այդ բնույթի այլ հարցեր։
Նման հարցադրումները թերևս բնական են, սակայն միաժամանակ պարունակում են հոռետեսության (եթե չասենք՝ հուսալքության) տարրեր, ինչն անտեղյակության հետևանք է։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը սպառազինության գնումների մասին տվյալներ դժկամորեն է հրապարակում, և մենք այդ մասին իմանում ենք կամ ուշացումով, կամ կողմնակի աղբյուրներից ու, որպես կանոն, ոչ ամբողջական,։
Այս հարցին անդրադառնում են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարը, այնպես էլ մի շարք քաղաքագետներ, բարձրաստիճան զինվորականներ և փորձագետներ:
henaran.am -ին տված հարցազրույցում (http://henaran.am/news_view.php?post_id=25245) ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը անդրադարձել էր Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդ դոլորի զենք վաճառելու հարցին: Դավիթ Ջամալյանի կողմից այս հարցը բացատրվում է այսպես՝ Բաքուն գնում է այնպիսի զենքեր, որոնցով կկարողանա ճեղքել արցախյան ճակատում Հայաստանի պաշտպանությունը: Փորձագետը չի հերքում նաև այն փաստը, որ Հայաստանը նույնպես իրեն ապացուցելու խնդիր ունի, և սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաև հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, Հայաստանը սպառազինվում է: Հայաստանը այդ առումով համագործակցում է ոչ միայն ռուսական ուժի հետ: Ռազմական փորձագետը փաստում է. «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան ու չեզոքացնել մեր թշնամու կարևոր ենթակառուցվածքները: Մենք գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի հետ, հետևաբար մենք չպետք է ետ մնաք Ադրբեջանից , անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ նրան`մասնավորապես գնել հրթիռային ու հակատանկային զենքեր»:
Այս տարի հունիսին տեղի ունեցած ՀԱՊԿ երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս անդրադարձել է այս հարցին: Նա մասնավորապես նշել է. «Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունների շնորհիվ, և այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաև մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն»: Ըստ նախարարի ՝ ՌԴ-ի հետ Հայաստանը գտնվում է սերտ հարաբերությունների մեջ: Երկու պետությունների միջև ստորագրվել է համագործակցության զարգացման ուղղությամբ շատ կարևոր փաստաթուղթ, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նաև հնարավորություն է տալու Հայաստանի ռազմական արդյունաբերության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու համար, միմյանց հետ երկկողմ կազմակերպությունների ստեղծման ուղղությամբ: Վերջում նախարարը հավելել է, որ Հայաստանը հենց այնպես, կուրորեն չի ներքաշվում այդ մրցավազքում, և ավելի շատ որակի վրա է շեշտը դնում, -հաղորդում է tert.am-ը: http://www.tert.am/am/news/2013/06/26/seyran-ohanyan/
razm.info-ն հայտնում է, որ զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով՝ 2011թ. արդյունքներով Ռուսաստանն առաջին անգամ զենքի խոշորագույն ներկրողների տասնյակում է` զինամթերքի ներկրման պատվերների քանակով: Armstrade -ի գնահատմամբ՝ ռազմական նշանակության ներկրման պայմանագրերի համաշխարհային ծավալը 2011թ. կազմել է 80,225 մլրդ դոլար, որտեղ դիտարկվել է 70 պետության արդյունք:
Ռուսաստանի պայմանագրերը գնահատվոմ են 3,75 մլրդ դոլարի սահմաններում՝ 2010թ. 7.92 մլրդ դոլարի դիմաց: Այս թիվը չի ներառում վերանորոգումների, առանձին սարքերի համար մուծված գումարները և տեխսպասարկումը: Եթե այդ ծախսերը ներառվեն, ապա Ռուսաստանի պայմանագրերի գումարը կկազմի 9.3 մլրդ դոլար, որը Ռուսաստանը, զենքի արտահանման ծավալներով, համաշխարահային մակարդակում 3-րդ հորիզոնականից կբարձրացնի երկրորդ հորիզոնական:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ 2011-2012թթ.-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքի շրջանակում Ռուսաստանը սկսել է խոշոր ծավալների զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջան, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 700 միլիոնից մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Խոսքը 64 միավոր T-90C տանկերի, 100 միավոր «ԲՄՊ-3» մեքենաների, ինքնագնաց հրթիռային «Մստա-C» հրետանային համակարգերի մասին է: Բացի այդ, նախատեսվում է առաքել նաև 18 միավոր «Սմերչ» հրթիռային համակարգեր, «Վենա» տեսակի ինքնագնաց հրետանային համակարգեր և այլն,- հայտնում է Panorama.am-ը: (http://panorama.am/am/politics/2013/06/19/v-shurigin/)
«Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը արդիականացնում է իր ցամաքային զորքերը: Անշուշտ, դրանք այն զորքերն են, որոնք կլուծեն խնդիրներ ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության հետագա ցանկացած սրացման դեպքում: Հետևաբար, պատասխանը այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին այդ զենքերի մատակարարումը վտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար, ապա պատասխանը ակնհայտ է. միանշանակ վտանգ է ներկայացնում»,- ընդգծել է Վ. Շուռիգինը: (http://panorama.am/am/politics/2013/06/19/v-shurigin/)

Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երկրներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Այժմ, երբ երկու պետությունները վտարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապեսերսկսում են բանակցությունները` տեղափոխելով դրանք մեկ այլ փուլ, հնարավոր շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել երկու պետությունների ժողովուրդների ապահով, անվտանգ եւ բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության եւ կասկածանքի մթնոլորտում: